«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

Ստորաբար խաբված ու դավաճանված են անխտիր բոլորը

Ստորաբար խաբված ու դավաճանված են անխտիր բոլորը
23.01.2026 | 12:52

Այն, որ իշխանության վարկանիշն անվերադարձ ձգտում է բացարձակ զրոյի՝ արդեն կայացած փաստ է։

Եթե քաղաքացիների շրջանում մինչ վերջերս կային մի քանի տոկոսին մոտ իշխանությանը անկեղծ հավատացողներ, ապա երկրի կառավարումն ամբողջությամբ ձախողելու և տապալելու ֆոնին՝ տարեվերջյան աննախադեպ ահռելի պարգևավճարները, թոշակառուների մասին վիրավորական ու լկտի խոսույթը, ազգային կրոնի դեմ ոտնձգությունները, թուրքական կողմի պաշտոնապես բացահայտ աջակցությունը և Հայաստանի հարավային տարածքներից հերթական հանձնման փաստաթուղթը՝ իշխանության վարկանիշն իջեցրին հատակին։ Այլևս ոչ մի նշանակություն չունի այն, որ մի քանի հարյուր ֆեյքեր, չնչին անհատներ ու շրջանակներ դեռևս աջակցության խոսք են ասում։ Խաբեբայությունից, խառը ստերից, ապուշ տեսարաններից, ցնդաբանություններ լսելուց և բացահայտ գանձագողությունից հոգնել ու զզվել են անխտիր բոլորը՝ ողջ ժողովուրդը, հանրության անխտիր բոլոր շերտերն ու սոցիալական խմբերը։

Պատճառը՝ իշխանական խմբակն ի սկզբանե ատում է հայ ժողովրդին, հետևանքը՝ ժողովուրդն էլ ատում է իշխանությանը։ Փոխադարձ ատելությունն ու զզվանքը միահյուսվել ու վերածվել են ներքին անհաշտ հակադրության։ Գոյացած անդունդն այլևս անհաղթահարելի է։

Այս ամենով հանդերձ, մինչև հոգու խորքը և գլխավոր աններելի վիրավորանքը, որից տառապում է ժողովուրդը, դա՝ դաժանորեն խաբված լինելու զգացումն է։ Բոլորը չէ, որ արտահայտվում են, մի մասը երբեմն հակադրվում է՝ դաժանաբար խաբված լինելու փաստը քողարկելու և թաքցնելու համար (ամաչում է խաբված երևալուց), բայց անխտիր բոլորի մոտ այդ ներքին սուր զգացումն առկա է, նույնիսկ իշխանությանը մոտ կանգնած շրջանակներում, որովհետև ստորաբար խաբված ու դավաճանված են անխտիր բոլորը։

Եվ այսպես, ընտրություններում կհաղթի նա, ով կխոստանա, կվստահեցնի և կհամոզի ժողովրդին, որ չի ներելու և օրենքով պատժելու է առաջին հերթին հենց ժողովրդին խաբելու համար։ Ժողովուրդը հենց դրան է սպասում։

«Խաղաղության» մասին ստերին ու լոլոներին էլ ոչ ոք չի հավատում։ Միայն տխմարը կհավատա հայերին թշնամաբար վերաբերվողների հետ «խաղաղության»-ը։

«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից

Հ.Գ.

Իսկ դուք ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ո՞նց և ինչո՞վ խաբեց ձեզ հակահայ դավաճանապետ նիկոլը:

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ